Բաժիններ՝

Աշխարհը կարող է այլևս չտեսնել մեկ բարել նավթի համար 100 դոլարի գին. սաուդցի նախարար

Middle East Economic Survey-ին տված հարցազրույցի ժամանակ Սաուդյան Արաբիայի նավթարդյունաբերության նախարար Ալի ալ-Նույամին հայտարարել է, որ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (OPEC) նավթի արդյունահանման ծավալը չի նվազեցնի, եթե անգամ մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 20 դոլարի.

«Որքան էլ որ լինեն գները, միևնույնն է՝ արդյունահանման կրճատումը չի բխում OPEC-ի արտադրողների շահերից: Եթե գինը իջնի մինչև 20 դոլարի, ապա դա էլ չի փոխի գործը: Աշխարհը կարող է այլևս չտեսնել մեկ բարել նավթի համար 100 դոլարի գին: Եթե Սաուդյան Արաբիան նվազեցնի արտադրությունը, ապա գները կբարձրանան, և ռուսները, բրազիլացիներն ու ԱՄՆ-ում թերթաքար մշակողները կխլեն մեր բաժնեմասը (շուկայում):

Պարսից ծոցի երկրների բյուջեներն ունակ են երկար դիմանալ նավթի գնանկմանը, քանի որ տարածաշրջանում նավթի արդյունահանման ինքնարժեքը մեկ բարելի համար կազմում է 4-5 դոլար: Առաջինը կտուժեն Բրազիլիայի, Արևմտայան Աֆրիկայի ու Արկտիկայի երկրների շելֆային նախագծերը:

Այնպես որ, վաղ թե ուշ, այդ երկրների ֆինանսական հնարավորությունները նրանց ի վերջո կհարկադրեն կրճատել արդյունահանումը: Մենք ցանկանում ենք աշխարհին ասել, որ միայն նավթի արդյունահանման բարձր արդյունավետությամբ երկրներն են արժանի իրենց տեղն ունենալու շուկայում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս