«Հրապարակի թիվ մեկ խնդիրը ստորգետնյա ավտոկայանատեղիի կառուցումն է». Նարեկ Սարգսյան

Լրագրողներն այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման՝ հայտարարված հայեցակարգային նախագծի բաց մրցույթին ներկայացվե՞լ են նախագծներ և ի՞նչ տեսք կունենա Հանրապետության հրապարակը: Լրագրողները նշեցին նաև, որ վերակառուցման անհրաժեշտությունը Նարեկ Սարգսյանը պայմանավորել է Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում հրապարակի տեսքն աղճատող ակտիվ սիլուտեներերով և հետաքրքրվեցին՝ ո՞ւմ թույլտվությամբ են նախագծել այդ սիլուետները, արդյոք հենց ի՞ր թույլտվությամբ:

Ի պատասխան` Նարեկ Սարգսյանն ասաց. «Ձեր հարցի ենթատեքստը հենց  դա էր, բայց կարծում եմ, որ դուք ակտիվ սխալվում եք, որովհետև դուք էլ  այդ մասով թյուրիմացության մեջ եք: Ես կառաջարկեի, որ դուք ինքներդ լրագրողական հետաքննություն անկացնեք և որոշեք: Ինչ վերաբերվում է Հանրապետության հրապարակի խնդիրներին: Ես կարող եմ ասել, որ այդ մրցույթը հայտարարվել է քաղաքապետարանում, մրցույթի ամփոփման արդյունքների ժամանակ և դրանից էլ առաջ ես քաղաքապետարանում չէի: Ես տեղյակ եմ, որ այդ մրցույթը որոշակի արդյունքներ չի արձանագրել, չեն եղել այնպիսի առաջարկներ, որոնք հանձնաժողովի համար ընդունելի լինեն: Ես հանձնաժողովի կազմում չեմ եղել: Երկրորդ, հրապարակի թիվ մեկ խնդիրը ստորգետնյալ պարկինգի կառուցումն է, և դա ամրագրված է և Երևանի գլխավոր հատակագծով, և այսօր էլ գնում են ակտիվ քննարկումներ և քաղաքապետարանի, և նախարարության հետ՝ Հանրապետության հրապարակում եռահարկ ստորգետնյա ավտոկայանատեղիներ կառուցելու վերաբերյալ»: Նարեկ Սարգսյանի խոսքով՝ կառուցվող ստորգետնյա կայանատեղին լուրջ խնդիրներ կլուծի քաղաքի համար:

Տեսանյութեր

Լրահոս