Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Պորոշենկոյի, Մերկելի ու Օլանդի հետ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հեռախոսազրույցներ է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ:
Ուկրաինական կողմի տվյալներով՝ չորս երկրների առաջնորդները համաձայնվել են շփման խմբի նոր հանդիպումները Մինսկում անցկացնել դեկտեմբերի 24-ին ու 26-ին: Կրեմլի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ հեռախոսազրույցների մասնակիցներն ընդգծել են, որ վերջին օրերին Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտող կողմերն ընդհանուր առմամբ պահպանել են հրադադարի ռեժիմը:
«Նորմանդական ձևաչափի» չորս երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները՝ կապված ուկրաինական ճգնաժամի հետ: