Բաժիններ՝

Ուկրաինան չի հաշտվելու Ղրիմի կորստյան հետ. Պորոշենկո

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի իշխանությունները չեն հաշտվի Ղրիմի բռնազավթման հետ և շարունակելուն են այն վերադարձնելու պայքարը: Այս մասին նախաամանորյա դիվանագիտական ընդունելության ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն.

«Ղրիմը վերադարձնելու համար պայքարը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ չի վերականգնվել արդարությունն ու պատմական ճշմարտությունը: 2014 թվականը մարտահրավերների տարի է դարձել համայն աշխարհի համար՝ կապված ազատությունն ու արժանապատվությունը պահպանելու հետ, և փոխել է ինչպես ուկրաինացիներին, այնպես էլ՝ եվրոպացիներին:

Սեփական անկախության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար Ուկրաինայի պայքարը ճշմարտության պահ է դարձել աշխարհի երկրների հետ մեր հարաբերություններում»:

Նախօրեին Պորոշենկոն ԱՄՆ-ին շնորհակալություն է հայտնել Ղրիմի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար, որոնք ուղղված են թերակղզու տնտեսական շրջափակմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս