«Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» ակցիայի շրջանակներում «Յունիբանկը» ՓՄՁ-ներին առաջարկում է անվճար հաշվարկադրամարկղային սպասարկում
«Յունիբանկը» հայտարարում է «Աջակցություն ՀՀ ձեռնարկատիրությանը» նոր ակցիայի մեկնարկման մասին, որն ուղղված է տնտեսության առաջխաղացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար առանցքային նշանակություն ունեցող փոքր և միջին բիզնեսի զարգացման խթանմանը:
Բանկն առաջարկում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին բանկային հաշիվների բացում և սպասարկում արտոնյալ պայմաններով`
• հաշվի բացում` անվճար
• հաշվի սպասարկում` անվճար
• հաշվից քաղվածքի, տեղեկանքի տրամադրում` անվճար
• չեկային գրքույկի տրամադրում` անվճար
• դրամական փոխանցումների իրականացում (ներբանկային, միջբանկային փոխանցումներ)` անվճար
• «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգի տեղադրում, ուսուցում և սպասարկում` անվճար
• արտարժույթի փոխանակում` հատուկ փոխարժեքների սահմանում
Առաջարկից կարող են օգտվել այն ՀՀ ռեզիդենտ ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները, որոնց ամսական շրջանառությունը չի գերազանցում 50 մլն ՀՀ դրամը, իսկ աշխատակիցների քանակը` 100-ը: Ակցիան նախատեսված է նոր հաճախորդների համար և գործում է միայն 20.12.2014թ.-ից մինչև 28.02.2015թ. բացվող հաշիվների համար:
Յունիբանկը մշտապես ակտիվ աշխատել է փոքր և միջին բիզնեսի հետ` առաջարկելով նրանց հետաքրքիր և շահավետ պայմաններ ինչպես վարկավորման, այնպես էլ` սպասարկման համար:
ՓՄՁ-ների համար բանկային ծառայությունների հասանելիության և հարմարավետության բարձրացման նպատակով, ամանորյա տոների նախաշեմին բանկը որոշեց հայտարարել հատուկ ակցիա, որը փաստորեն ենթադրում է հաշվարկադրամարկղային ծառայությունների ողջ փաթեթի մատուցումն անվճար:
Իրավաբանական անձանց համար Յունիբանկը նաև գործողության մեջ է դրել «Ամանորյա+» նոր ավանդը բարձր` մինչև 16% տարեկան տոկոսադրույքով: