Բաժիններ՝

Վրաստանի կալանավայրերում գտնվում է 10.687 բանտարկյալ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` դեկտեմբերի 18-ի դրությամբ` Վրաստանի կալանավայրերում գտնվում է 10.687 բանտարկյալ: Այս մասին հայտնել է Վրաստանի պատիժների իրագործման նախարարության մամլո ծառայությունը:

2012 թվականի հոկտեմբերին իշխանության գալուց հետո «Վրացական երազանք» դաշինքն ընդունել է «Համաներման մասին» օրենքը (ուժի մեջ է մտել 2013 թվականի սկզբին), որի հիման վրա կալանավայրերը լքել է բանտարկյալների կեսից ավելին:

Վրաստանի պատիժների իրագործման նախարարության տվյալներով` 2012 թվականի երկրորդ եռամսյակի վերջին Վրաստանում բանտարկյալների թիվը կազմել է ավելի քան 23.400 բանտարկյալ: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Վրաստանում որոշել են մեկուսացնել բանտերի «նայողներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս