Բան Կի Մունը հայտնել է Արևմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի տարածման տեմպերի անկման մասին
Lenta.ru-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր արևմտաֆրիկյան այցի շրջանակներում հայտարարել է, որ Լիբերիայում դանդաղում է Էբոլա վիրուսի տարածումը: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի մամլո կենտրոնը:
Մունը հայտարարել է, որ գործում է մոբիլիզացման իրենց ռազմավարությունը, սակայն ներկայումս ժամանակը չէ` թուլացնելու համար տենդի դեմ պայքարում սեփական ջանքերը: Մունն անհրաժեշտ է համարել սոցիալական ծառայությունների վերականգնումը, տնտեսական ակտիվության պահպանումն ու ամրապնդումը:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ը պետք է խորհի արևմտաաֆրիկյան երկրների առողջապահական համակարգի ամրապնդման շուրջ, որպեսզի նրանք հետագայում կարողանան դիմակայել վիրուսային հիվանդությունների համաճարակներին: