Դպրոցականները բողոքում են ընդդեմ թանկացումների

Այսօր արտառոց դեպք է գրանցվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցի աշակերտների մի խումբ 50-60 հոգի դասամիջոցին ցույց է կազմակերպել դպրոցի շենքի դիմաց, բողոքելով սննդամթերիք թանկացումների դեմ:

Ի նշան բողոքի՝ աշակերտները վանկարկել են «Լևոն-Լևոն» և «Լևոն նախագահ»: Մի քանի աշակերտների մոտ եղել են պլակատներ, որոնց վրա գրված են եղել թանկացած ապրանքների անվանումները և դրանց թանկացած գները «Շաքարավազ 600, կարագ 4000»:

Ի վերջո աշակերտների բողոքի ցույցին միջամտել են Ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցները, ովքեր սպառնացել են, որ եթե աշակերտները շարունակեն բողոքի ցույցը, ապա նրանք կտարվեն ոստիկանության բաժին: Դպրոցականները մտել են դասասենյակներ, բայց գտել են իրենց բողոքը արտահայտելու նոր եղանակ: Նրանք իրենց կողմից պատրաստված պլակատները փակցրել են դպրոցի պատուհանների ապակիներին: Երևի ոստիկանությունը ստիպված է լինելու պայքարը շարունակել դասասենյակներում. կամ պատռել բոլոր պլակատները կամ մտցնել կոշտ գրաքննություն և պարտադրել, որ ցուցապաստառներրի վրա նշված գները իջեցվեն:

Տեսանյութեր

Լրահոս