Վրաստանի նախագահը մեկնում է Ստրասբուրգ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այսօր մեկնում է Ստրասբուրգ, ուր վաղը ներկա կգտնվի Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագրի վավերացմանը:
Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Եվրախորհրդարանի կողմից այդ համաձայնագրի վավերացումը հավելյալ խթան կդառնա ԵՄ-ի անդամ երկրների համար, որպեսզի արագացնեն այդ փաստաթղթի վավերացումը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցությունը՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը», Ասոցացման համաձայնագրի վավերացմանը ներկա գտնվելու հրավեր է ուղարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն: