Սենատն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատել է Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատը երեկ հաստատել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկյուտայի թեկնածությունը: Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ դեռ հայտնի չէ, թե Սեկյուտան երբ կժամանի Բաքու: Սակայն Վաշինգտոնում գործակալության ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նոր դեսպանը Բաքու կժամանի 2015 թվականի հունվարին:

Ռոբերտ Ֆրենսիս Սեկյուտան ունի բավական հարուստ դիվանագիտական փորձ: Ավելի վաղ նա զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի` էներգետիկ հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը: Սեկյուտան Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է:

Տեսանյութեր

Լրահոս