«Որ պահին պարզվի, որ եռյակի հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, եռյակի անդամները խնդիրներ կունենան ազատամարտիկների հետ»
Եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը վերդարձավ, ազատամարտիկները զենքը վերցնելու են ու գնան ամբողջ քաղաքը ավիրեն: Այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը առաջին ուժերից մեկն է, որը ուզում է երկիրը «խառնել»:
«Եթե հանկարծ նա փորձեց հետ գալ, ամեն տղա իր բարձի տակի զենքը վերցնելու է և գնա կռվելու, ամբողջ քաղաքը ավիրելու. Քոչարյանը իրավունք չունի հետ գա, նա պետք է պատասխան տա իր գործած հանցանքների համար: Ես դա իմ կարծիիքն եմ ասում, բայց ես գիտեմ՝ մեր տղերքի 90 տոկոսից ավելին այդպես են մտածում: Քոչարյան Ռոբերտը պետք է իր թալանածը հետ վերադարձնի երկրին»:
Դիտարկմանն էլ՝ կարծիք կա, որ եռյակի հետևում կանգնած է հենց Ռոբերտ Քոչարյանը, իսկ դուք այսօր ոչ իշխանական եռյակի հետ համագործակցում եք, ազատամարտիկը նախ նշեց, որ իրենք եռյակի հետ չեն համագործակցում.
«Ազատմարտիկների դաշինքը հայտարարել է՝ եթե դուք՝ կուսակցություններդ՝ եռյակը, իշխանափոխության կողմնակից եք, համակարգային փոփոխության կողմնակից եք, մենք՝ ազատամարտիկներս, տեր ենք մեր ժողովրդի բարձրացրած ձայնին և մենք գալու ենք մեր ժողովրդի կողքին՝ երկրորդ մարտի մեկը չկրկնվելու համար: Բացառված է, որ եռյակի հետևում կանգնած լինի Ռոբերտ Քոչարյանը: Որ պահին նման բան պարզվի, ես կարծում եմ՝ նրանք խնդիրներ կունենան մեր՝ ազատամարտիկների հետ»: