Ռուբլու փոխարժեքի անկման պատճառով ՌԴ-ում դադարեցվել է արտասահմանյան ավտոմեքենաների վաճառքը. մամուլ
Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանում ռուբլու փոխարժեքի կտրուկ անկման պատճառով դադարեցվել է օտար արտադրության ավտոմեքենաների վաճառքը: Արտասահմանյան ավտոմեքենաներ արտադրող ընկերությունները տեղի ունեցածը որակում են որպես սովորական բիզնես գործընթաց:
Դիստրիբյուտորները դադարել են ավտոմեքենաներ մատակարարել դիլերներին, որոնք էլ իրենց հերթին դադարեցրել են ավտոմեքենաների վաճառքը բնակչությանը: Ներկա դրությամբ շուկայում նկատվում է ավտոմեքենաների աժիոտաժ ու դեֆիցիտ: