Կիմ Չեն Ինը 2015 թվականի մայիսին կարող է այցելել Ռուսաստան. աղբյուր
Ճապոնական Asahi Shimbun թերթի փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը 2015 թվականի մայիսին կարող է այցելել Ռուսաստան, ինչը կլինի երկրի առաջնորդի կարգավիճակով նրա առաջին արտասահմանյան այցը:
ԿԺԴՀ-ի առաջնորդը Ռուսաստանում կարող է մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի տարիներին գերմանացի ֆաշիստների դեմ տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին:
Ճապոնական թերթն այս հարցում վկայակոչում է անանուն դիվանագիտական աղբյուրների, որոնց տվյալներով՝ Կիմ Չեն Ինի այցը կարող է տեղի ունենալ Ռուսաստանի կառավարության հրավերով: Պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել: