ՀՅԴ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրում. հավաքվել է 49 ստորագրություն

Այսօր ժամը 18:30-ին ՀՅԴ նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ բռնությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելու նպատակով: ՀՅԴ-ին աջակցում է ՀՀԿ-ն և արդեն անհրաժեշտ 44-ի փոխարեն հավաքվել է 49 ստորագրություն:

Սակայն, ենթադրվում է, որ ոչ իշխանական 4 ուժերը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը, չեն մասնակցի այս արտահերթին: Այսօր ավելի վաղ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հրաժարվելով մանրամասնել, նշել էր միայն, որ քննարկել են ՀՅԴ կողմից արտահերթ նիստ հրավիրելու հարցը, բայց համատեղ հայտարարության ՀՅԴ առաջարկած տեքստն իրենց համար ընդունելի չէ: Ըստ ամենայնի, դա երեկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հրապարակած տեստն է, որում փոխոստիկանապետի պաշտոնանկության կամ պատասխանատվության ենթարկելու մասին հարց չկա:

Տեսանյութեր

Լրահոս