 
                        Ճապոնիայի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել իշխող դաշինքը
 
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող դաշինքը: Դա նշանակում է, որ ուժեղանում են երկրի վարչապետ Սինձո Աբեի դիրքերը:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 475 պատգամավորական մանդատներից 280-ը: Նրա հետ դաշինքի մեջ մտած «Կոմեյ» կուսակցությունն իր հերթին ստացել է 30 տեղ, որով և խորհրդարանում նրանք ընդհանուր առմամբ ստացել են 310 պատգամավորական մանդատ:
Ճապոնիայի խոշորագույն ընդդիմադիր ուժ հանդիսացող Դեմոկրատական կուսակցությունը նախնական տվյալներով խորհրդարանում կստանա միայն մոտ 70 տեղ: Իշխող դաշինքի համոզիչ հաղթանակը Սինձո Աբեին հնարավորություն կտա իրականացնել մի շարք հիմնարար բարեփոխումներ, այդ թվում նաև Սահմանադրության վերանայման հետ կապված:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        