Ռուսաստանին պետք է զրկել ՄԱԿ ԱԽ-ում վետո դնելու իրավունքից. Պորոշենկո
УНН-ի փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ավստրալիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությանը պետք է զրկել ՄԱԿ ԱԽ-ում վետո կիրառելու իրավունքից, քանի որ նա հանդիսանում է ագրեսոր.
«Մենք պետք է լինենք բացարձակապես անկեղծ ու ուղիղ. Ուկրաինայի արևելքի հակամարտությունն ի ցույց է դնում հետպատերազմյան գլոբալ անվտանգության համակարգի, այդ թվում նաև ՄԱԿ ԱԽ-ի անարդյունավետությունը: Եվ դրա պատճառն այն է, որ եթե մշտական անդամներից մեկը, որն ունի վետո դնելու իրավունք, ագրեսոր է:
Մենք պետք է զարգացնենք նոր համակարգ, որը կօգնի կանգնեցնել այս իրավիճակի զարգացումը համայն աշխարհում: Հավանաբար, մենք պետք է վետո դնելու իրավունքը խլենք մշտական անդամից»: