Բաժիններ՝

Jamie Oliver-ի շոկոլադե բրաունի՝ հայկական առողջ ակցենտով

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը  համեղ դեսերտի բաղադրատոմս է ներկայացրել:

Պատրաստման համար անհրաժեշտ է.

250 գր անալի կարագ
200 գր 70 տոկոս բարձր կարգի մուգ շոկալադ
75 գր սառեցված բալ- ցանկալի է (կարելի է սեզոնին դնել սառցարանը) կարելի է նաև նախօրոք թրջել կոնյակի մեջ
50 գր մանրեցված ընկույզ (ցանկալի է)
50 գր կոճապղպեղի չիր (ցանկալի է), ( Ginger sliced sweet)
2 Ճ/գ. մանրած նարնջի կեղև
80գր կակաո
65 գր ալյուր
360 գր շաքարավազ
4 ձու
1 թ/գ baking powder
Ազնվամորու խյուս (ցանկալի է)

Պատրաստման եղանակ

Նախօրոք տաքացնում ենք ջեռոցը 180 աստիճան և սկսում է իմ սիրելի մասը՝ վերցնում եք Զեր ամանին համապատասխան մոմաթուղթ (կալկա) ու թրջում եք, հետո հարթեցնում ու դնում եք այն ամանի մեջ, որում թխելու եք:

Շոգեբաղնիքի վրա հալում ենք կարագր, շոկոլադը ՝ չենք խառնում, բայց հալեցնում ենք: Ապա ավելացնում ենք մանրացված կոճապղպեղը, նարնջի կեղևը, ընկույզը, բալը: Կրակից վերցնում ենք:

Առանձին ափսեի մեջ խառնում ենք կակաոն, ալյուրը, շաքարը և baking powder-ը և ավելացնում ենք  արդեն սառած շոկոլադե խառնուրդին:

Առանձին հարել ձվերն ու զգույշ ավելացնել խառնուրդին:

Խմորը պատրաստ է: Լցնել ամանի մեջ ու թխել մոտ 25 րոպե: Պատրաստվածությունը ստուգել լուցկու փայտիկի օգնությամբ :

Իդեալական բրաունին պետք է լինի ներսից փափուկ , արտաքինից ունենա ամուր կեղև:

Սառեցնել, հանել ամանից, կտրտել , մատուցել այս ֆանտաստիկ դեսերտը թարմ անանուխով, ազնվամորու խյուսով և մեծ սիրով:

Հիշեք, որ կարելի է ուտել օրական մեկ կտոր, քանի որ մեկ փոքրիկ քառակուսի կտորը 376 կկալ է:

Բարի ախորժակ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս