Գյումրիում 2 տարեկան երեխան կրակե՞լ է քեռուն
ՀՀ քննչական կոմիտեից «Ազդարար» լրատվականին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ի երեկոյան, «Գյումրի» բժշկական կենտրոնից ոստկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ողորկափող որսորդական հրացանից արձակված կրակոցից ձախ ուսագոտու հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրու բնակիչ 41-ամյա Արթուր Մաքսիմի Ցիցոյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է Քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով: Քննության ընթացքում տուժածի փեսան ցուցմունք է տվել առ այն, որ տուժածի վրա պատահմամբ կրակել է իր 2 տարեկան երեխան: Հրացանն, ըստ Հայաստանի քննչական կոմիտեի, պատկանել է Արթուր Ցիցոյանի փեսային:
Ներկայում տարվում է քննություն՝ կատարվածի իրական հանգամանքները պարզելու համար:
Նշենք, որ «Գյումրի» բժշկական կենտրոն տեղափոխված Արթուր Ցիցոյանը տեղափոխվել է Երևանի Էրեբունի բժշկական կենտրոն, ստանում է համապատասխան բուժում: