![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանը «կարող է» իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով. Զաքիր Հասանով
![](https://168.am/wp-content/uploads/2014/12/74677_src.jpg)
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանը «կարող է» իր տարածքային ամբողջականությունը վերականգնել ռազմական ճանապարհով: Այս մասին Զինված ուժերի ուսուցման կենտրոնում սպայակազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը.
«Երկրի ղեկավարության տածած վստահությունը զինված ուժերի անձնակազմի վրա դնում է մեծ պատասխանատվություն: Յուրաքանչյուր ոք պետք է գիտակցի կորսված տարածքները վերադարձնելու պարտքի կատարման իր պատասխանատվությունը»: Հասանովը վստահություն է հայտնել, որ «երկրի տարածքային ամբողջականությունը կարող է վերականգնվել ռազմական ճանապարհով»:
Հիշեցնենք, որ «Գլոբալ ռազմականացման ինդեքս – 2014» զեկույցի համաձայն՝ Հայաստանն աշխարհի ամենառազմականացված երկրների թվում երրորդն է, իսկ Եվրոպայում՝ առաջինը: