Բաժիններ՝

Ռուս ոստիկանների կողմից բռնաբարված հայ բանվորին մեղադրում են զրպարտության մեջ (տեսանյութ)

Շինարարության բանվոր Մարտիրոս Դեմիրճյանը Սոչիից (Ռուսաստան) ոստիկանական բռնության զոհ է դարձել։ Այն բանից հետո, երբ նա պատմել է իր նկատմամբ կիրառված խոշտանգումների ու ծեծի մասին, նրան մեղադրվել են զրպարտության մեջ:

Ինչպես փոխանցում է ռուսական Грани.ру լրատվական կայքը, դեկտեմբերի 8-ին Ադլերի շրջանի դատարանում սկսվել են զրպարտության մասին գործի քննությունը:

Դեմիրճյանի շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Պոպկովը հայտարարել է, որ դատական նիստերի արձանագրություններից անհետացել են այնպիսի կարևոր վկայություններ, ինչպիսիք են օպերլիազորների վկայությունը, որտեղ պատմում են խոշտանգումների մասին, բժիշկների վկայությունը, որտեղ պնդում են, որ Դեմիրճյանը ինքնազգացողությունը թույլ է եղել: Դեմիրճյանի հետ ձերբակալված Սերգեյ Կրբաշյանին քննելու հայցը, ով նաև գործի հիմնական վկան է և նույնպես գտնվում է կալանքի տակ, դատարանը հրաժարվել է:

Դեմիրճյանը 4 երեխաների և կնոջ հետ ապրում է Սոչիում: Աշխատել է էլեկտրիկ՝ օլիմպիական կամավորների համար կառուցվող շենքերում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս