Ավտովթար ՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Москвич-ը և Վազ 2107-ը. կա 5 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 TS 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորներ՝ Աստղաձոր գյուղի բնակիչներ՝ 33-ամյա Պապին Ներսիսյանը, 37-ամյա Կարեն Կարապետյանը և Москич-ի ուղևորներ՝ Վաղարշյան գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Աննա Բաղդասարյանը, 10-ամյա Գարիկ Բաղդասարյանը և 8-ամյա Գոռ Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: