Բաժիններ՝

ԱՄՆ-ին մեծապես մտահոգել են չինական ստորջրյա նավատորմի հնարավորությունները

Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի ռազմածովային ուժերը պատրաստվում են  Jin դասի իրենց ատոմային սուզանավերը սպառազինել JL-2 բալիստիկ հրթիռներով, որոնց թռիչքի հեռահարությունը մեծացվել է:

Հաշվի առնելով, որ սուզանավերը ստեղծվել են սթելս տեխնոլոգիայով՝ ստորջրյա նավատորմը միջուկային զենքով վերազինելը սպառնում է ԱՄՆ-ի անվտանգությանը: Այս մասին նշված է ԱՄՆ Կոնգրեսին կից՝ Չին-ամերիկյան տնտեսական ու անվտանգության հանձնաժողովի տարեկան զեկույցում:

Ներկայումս Չինաստանի ստորջրյա նավատորմն ունի Jin դասի երեք ատոմային սուզանավ: Ակնկալվում է, որ մինչև 2020 թվականը շարք կմտնի ևս երկուսը: Սուզանավն իրենում կրում է JL-2 տիպի 12 հրթիռ, որոնց թռիչքի հեռավորությունը կազմում է 4600 մղոն (7400 կիլոմետր):

Հանձնաժողովի գնահատմամբ՝ Չինաստանը կարող է Ալյասկան հրթիռային հարված հասցնել հենց իր ափամերձ ջրերից: Հրթիռները կհասնեն Հավայան կղզիներ, եթե դրանք արձակվեն Ճապոնական արշիպելագից հարավ ընկած ջրերից: Իսկ եթե չինական սուզանավերը հայտնվեն Հավայան կղզիներից արևմուտք ընկած ջրատարածությունում, ապա արդեն խոցելի կդռանան ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգները:

Ամերիկացի փորձագետները մտավախություն ունեն, որ հնարավոր չի լինի պարզել սուզանավերի տեղն օվկիանոսում մարտական ծառայություն կատարելիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս