Ճամբարակ-Աղբերք հատվածում «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է. կան վիրավորներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.19-ին տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-30 ավտոճանապարհի Ճամբարակ-Աղբերք հատվածում (3-րդ կմ) «ԿամԱԶ» մակնիշի 17 US 854 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը` 1972 թ. ծնված Վ. Գ.-ը հայտնվել է ավտոմեքենայի տակ:
Հրշեջ-փրկարարներն օժանդակ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել Վ. Գ.-ին, ով հոսպիտալացվվել է Ճամբարակի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն