 
                        С-500 նորագույն զենիթա-հրթիռային համալիրները ՌԴ զինված ուժերը կհամալրեն 2016 թվականին
 
                                    Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ներկայումս Ռուսաստանում մշակվող С-500 նորագույն զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ) զորքերին կհատկացվեն արդեն 2016 թվականին:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Վիկտոր Գումեննին.
«Մենք առաջին օրինակների մատակարարումներն ակնկալում ենք 2015 թվականից հետո: Հեռանկարային ԶՀՀ-ները կարող են մասնակիորեն լուծել օդա-տիեզերական պաշտպանության առաջադրանքներն ու պայքարել հիպերձայնային զենքի դեմ»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        