 
                        ԱՄՆ-ում կյանքին հրաժեշտ է տվել աշխարհի ամենատարեց կատուն, ով ուներ երկու դեմք
 
                                    NECN-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ում կյանքին հրաժեշտ է տվել երկու դեմքով կատուն, ով համարվում էր աշխարհի ամենատարեց կատուն: Ֆրենկ և Լուի մականվամբ կատուն 15 տարեկան էր: Նա ծնվել էր երկու մռութով, բերանով ու քթով և երեք աչքով:
Կենդանու տերը հայտնել է, որ կատվի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: 2012 թվականին կատուն հայտնվել էր Գինեսի ռեկորդների գրքում: Նա երկու դեմքով առաջին երկարակյաց կատուն է:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        