Թեժ ծեծկռտուք Աբովյան փողոցի սրճարանում. news.am
Աբովյան փողոցում գտնվող «Վերոնա» սրճարանում երեկ` դեկտեմբերի 5-ին, երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել: Բանը հասել է նրան, որ մասնակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am-ին հաջողվեց որոշ մանրամասներ ճշտել միջադեպից: Պարզվում է` հաճախորդների միջեւ վիճաբանություն է ծագել, որը թեժացել է ու կողմերը սկսել են ձեռքերով ոտքերով փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց: Ծեծկռտուքի ժամանակ ամենից շատ հարվածներ ստացել են երկու հոգի, որոնցից մեկին, ով 24-25 տարեկան է, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: