Բաժիններ՝

Ղազախստանը կարևոր դեր է խաղում Եվրոպայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցում. Օլանդ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղազախստանը քաղաքական ու դիվանագիտական կարևոր դեր է խաղում քաղաքական խոշոր իրադարձությունների հարցում, այդ թվում նաև Եվրոպայի ու Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման հարցերում:

Այս մասին իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ղազախստան այցելած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «Ղազախստանը ոչ միայն հաջողությամբ կյանքի է կոչել իր տնտեսական զարգացումը, այլև այն խաղում է շատ կարևոր քաղաքական, դիվանագիտական դերակատարություն:

Դա նրան հնարավորություն է տալիս հավասարը հավասարի հետ զրուցել բոլոր հարևանների հետ և ազդեցություն ունենալ քաղաքական խոշոր իրադարձությունների վրա»: Օլանդը հույս է հայտնել, որ կլուծվի Եվրոպայի ու Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորումը և մատնանշել է այդ գործընթացում Ղազախստանի հատուկ դերը:

Օլանդն ու Նազարբաևը հանդիպման ժամանակ քննարկել են նաև երկկողմանի հարաբերությունների հարցը, այդ թվում նաև առևտրային-տնտեսական, ներդրումային, նավթագազային, տիեզերական ու երկաթուղային մեքենաշինության ոլորտներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս