Բաժիններ՝

Պուտինի` 70 րոպեանոց ելույթը 39 անգամ ընդհատվել է ծափահարություններով

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենամյա ուղերձով դիմել է Դաշնության խորհրդին, որը տևել է 70 րոպե: Պուտինի ելույթը 39 անգամ ընդհատվել է ծափահարություններով:

Ամենաբուռն ծափահարությունները հնչել են ելույթի այն մասում, որում պետության ղեկավարը խոսել է Ղրիմի վերամիավորման և Ռուսաստանի պետական ինքնիշխանության ապահովման մասին:

Ամենահաճախը ծափահարությունները հնչել են այն ժամանակ, երբ Պուտինը խոսել է տնտեսության ու բիզնեսի զարգացման, ինչպես նաև սոցիալական ոլորտի պաշտպանության մասին: Պուտինը նաև շնորհավորել է օլիմպիականներին ու պարօլիմպիականներին` Սոչիի օլիմպիական խաղերում հաղթելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս