Պորոշենկոն ակնկալում է, որ ԵՄ-ն Ուկրաինային ոչ վիզային ռեժիմ կհատկացնի 2015 թվականի մայիսին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ակնկալում է, որ ԵՄ-ն Ուկրաինային ոչ վիզային ռեժիմ կհատկացնի 2015 թվականի մայիսին Ռիգայում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում:
Նախորդ տարվա հուլիսի 1-ից ԵՄ-ն Ուկրաինայի համար դյուրացրել է վիզային ռեժիմը, և այժմ Ուկրաինան հավակնում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացմանն ու ԵՄ-ին անդամակցելուն:
Փորձագետների կանխատեսմամբ` վիզային ռեժիմի ազատականացման պարագայում հետագա 10 տարվա ընթացքում ԵՄ-ում առնվազն քառակի անգամ կաճի ուկրաինացի ներգաղթյալների թիվը: