Բաժիններ՝

«Ներեք մեզ, տղե՛րք: Մենք արժանի չեղանք Ձեր զոհաբերությանը, մենք մնացինք ստրուկ». Անահիտ Բախշյան

Մովսես ջան, մեր ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ, ծնունդդ շնորհավոր: Փառք քո ծնողներին, Ռուզանին, Գոհարին և ողջ ընտանիքիդ, սիրելիս: Կարծես ճակատագրի հեգնանք լինի, որ 2014թ. քո ծննդյան օրը հայոց խորհրդարանը քննարկում է մեր անկախությունը,մեր պետական լեզուն ու դրամը էլի ռուսին հանձնելու մասին պայմանագիրը: Մովսես ջան, մի հրաշքով գլուխդ բարձրացնեիր ու մեր համայն ժողովրդի օրհնանքով քեզ տրված հերոսի կոչումը շպրտեիր այս պայմանագիրը ստորագրողի, վավերացնողների երեսին ու գոռայիր. «Կեցցե այն Հայաստանը, որն ինձ նմաններն են շահելու ու պահելու»: Բայց քանի որ նման հրաշք չի լինելու, մեզ մնում է գլուխներս ամոթով խոնարհենք քո և քեզ նման լուսատուների հիշատակի առաջ և ասենք` ՆԵՐԵՔ ՄԵԶ, ՏՂԵ՛ՐՔ: ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ՉԵՂԱՆՔ ՁԵՐ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ, ՄԵՆՔ ՄՆԱՑԻՆՔ ՍՏՐՈՒԿ:

 Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»խմբակցության անդամ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս