Քննարկում ենք մի պայմանագիր, որ Հայաստանը տանում է անկման. Զարուհի Փոստանջյան

«Տարիներ շարունակ կարող եք ասել, որ իբրև թե մենք ունենք ԱԺ, որ մեր ազգի համար ընդունում է որոշումներ: Այսօր պատմական շրջան ենք ապրում, որ քննարկում ենք մի պայմանագիր, որ Հայաստանը տանում է անկման, բռնակցման մի միավորի, որի ապագան մշուշոտ է»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ մի քանի ամիս խորհրդարանական ուժերը փորձեցին համագործակցել, բայց այդպես էլ միասնական օրակարագ չներկայացրին, թե ինչպես պետք է ազատվել ՀՀԿ-ական կուսակցութունից և իր առաջնորդ Սերժ Սարգսյանից:

Զ.Փոստանջյանը նշեց, որ այս ուրբաթ «Ժառանգությունն»՝ իր ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքացիներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ անցկացնելու քաղաքացիական ժողով, փոխանակելու մտքեր և ձևավորելու օրակարգ. «Գարնանը մեզ սպասում են լուրջ իրադարձություններ: Չի բացառվում, որ յուրաքանչյուրի դուռը թակի սովը: Գների թանկացումը բերելու է քաղաքական պրոցեսների և ճգնաժամի»:

Զ.Փոստանջյանն իր իշխանական գործընկերներին խորհուրդ տվեց չշահարկել Ռուսստանի և ռուս ժողովրդի հանդեպ սերը:

Տեսանյութեր

Լրահոս