Բաժիններ՝

Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Այս մասին նշված է ստորին պալատի տվյալների բազայում:

Առաջարկվում է վավերացնել 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ստորագրված ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:

Փաստաթուղթը հատուկ համագործակցություն է հաստատում անդամ երկրների համար՝ ներառյալ Հայաստանը. ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժ, այդ ապրանքների մաքսային արժեք, ներկրման մաքսադրույքներ և այլն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031