Ապարանցիների «վոժդն» եմ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Աննախադեպ բարձր տրամադրությամբ երեկ ԱԺ ժամանած Սամվել Ալեքսանյանն անընդհատ շարժման մեջ էր. մեկ մտնում էր նիստերի դահլիճ, մեկ դուրս գալիս, հետո ներսից վերադառնում, երբ ականջին «քվեարկություն» բառն էր հասնում։ Արանքում էլ երգում էր «Ապարան, Ապարան ջան, իմ Ապարան» երգն ու հիշեցնում, որ ինքն ապարանցիների «վոժդն» է։ Ինչո՞վ է պայմանավորված բարձր տրամադրությունը։
«Գնում եմ, թազա արտադրամաս եմ բացում, տրիկոտաժի գործարան, գալի՞ս ես նկարես, թե՞ մենակ վատ բաներն եք գրում, մի հատ չեք գրում, որ ես լավ գործեր եմ անում, ունիվերսալ տղա եմ։ Իսկ երբ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ետ է վերցնում Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների և եզդիների ցեղասպանության դատապարտման մասին իր նախագիծը, որպեսզի ՀՀԿ-ականների առաջարկություններից հետո նորից հետ բերի, Ալեքսանյանը վրդովվեց և ՀՀԿ-ական պատգամավորին դժգոհեց. «Էս Զարուհին ոնց քաշեց ինձ, եկել էի՝ իր օրենքին դեմ քվեարկեի, էն էլ հետ վերցրեց»։
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։