Ադրբեջանի իշխող կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրությունների համար առաջադրել է գրեթե 15.000 թեկնածու
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության (ԵԱԿ) գրեթե բոլոր թեկնածուները դեկտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների համար հավաքել են գրանցման համար անհրաժեշտ ստորագրություններ:
Այս մասին հայտարարել է ԵԱԿ-ի գործադիր քարտուղարի տեղակալ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը: Ի սկզբանե ընտրություններին մասնակցել մտադրվել է ԵԱԿ-ի 15.035 անդամ` 1607 բնակավայրերի համար:
Սակայն շրջանային ընտրական հանձնաժողովը չի վերցրել նրանցից 174-ի փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ, հաստատվել է ԵԱԿ-ի 14.861 անդամի թեկնածությունը, որոնք էլ կպայքարեն առաջիկա ՏԻՄ ընտրություններում: