Իրանը չի կարող վստահել Արևմուտքին. Իրանի պաշտպանության նախարար

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանը չի կարող վստահել Արևմուտքին: Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հուսեին Դեհգհանը` մեկնաբանելով Վիեննայում Իրանի ու «Վեցյակի» միջև անցկացված բանակցությունների արդյունքները:

Իրանցի նախարարը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագրի շուրջ կարելի է խոսել, եթե միայն արևմտյան կողմը փոխի իր պահվածքն Իրանի հանդեպ: Նրա խոսքերով` արևմտյան կողմն ավելի շատ է զգում այդ համաձայնագրի կարիքը, քան` Իրանը:

Իսլամական հեղափոխության պահակազորի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ միջուկային գործարքն ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար միայն առիթ է` Իրանի վրա ճնշում բանեցնելու համար: Նա ընդգծել է, որ Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը կապված է ոչ թե միջուկային խնդրի, այլև` քաղաքական հարցերում անկախ դիրքորշում ունենալու հետ:

Տեսանյութեր

Լրահոս