ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինայի հարցը կքննարկեն դեկտեմբերի 2-ին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների արտգործնախարարների հանդիպումը դեկտեմբերի 2-ին անցկացվելու է Բրյուսելում: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամլո ծառայությունը:
Ակնկալվում է, որ հանդիպման հիմնական հարցերից մեկը լինելու է Ուկրաինայում տիրող իրավիճակը: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սրանից առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության կամ չանդամակցության հարցը պետք է լուծվի հանրաքվեի ժամանակ: