Պատժամիջոցները չեն օգնի Իրանի հետ բանակցություններին, սակայն կարելի է մտածել դրանց մասին. ԱՄՆ պետդեպարտամենտ
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ պետդեպարտամենտը դեռ չի պլանավորում սահմանափակել Կոնգրեսին` կապված Իրանի դեմ պատժամիջոցներ մշակելու հետ, սակայն սահմանափակումները չեն կարող օգնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին հասնելուն:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Ռատկեն. «Ներկայումս վաղ է խոսել նմանատիպ որևէ իրավիճակի մասին: Գոյություն ունեն ինչ-ինչ քայլեր, որոնք պետդեպարտամենտը կարող է ձեռնարկել` կանխելու համար Իրանի դեմ Կոնգրեսի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելը»:
Սրանից առաջ հանրապետական մի շարք կոնգրեսականներ հայտարարել են, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների երկարաձգումը պետք է ուղեկցվի Թեհրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելով: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին իր հերթին հույս է հայտնել, որ ԱՄՆ Կոնգրեսը բանակցությունների ժամանակ զերծ կմնա Իրանի հանդեպ նոր պատժամիջոցներ սահմանելուց:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    