Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա. Լուկաշևիչ
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Լուկաշևիչը նման կերպ է մեկնաբանել Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև, իբրև թե, տեղի ունեցած կոշտ հեռախոսազրույցը (իրականում այն տեղի է ունեցել 2012 թվականին՝ կապված Սիրիայի դեպքերի հետ, և վերջին օրերին այդ մասին սկսել են տեղեկատվություն տարածել ռուսական ոչ հայտնի մի շարք լրատվամիջոցներ – 168.am).
«Թուրքիայի հետ մեր հարաբերությունները բարձր նոտայի վրա են: Խորհուրդ եմ տալիս եզրակացություններ չկատարել՝ հատկապես միայն ընթերցելով համացանցում: Ռուսաստանի նախագահը բարձր է գնահատում Թուրքիայի նախագահի դերը, նրա հետ հաստատված է օգտակար ու լայն երկխոսություն: Հավատարմագրերի հանձնման ժամանակ նախագահը հայտարարել է իր Թուրքիա մեկնելու մասին»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կմեկնի դեկտեմբերի 1-ին: