Բաժիններ՝

2015թ. պետական կառույցները քաղաքացիներից պարտավոր կլինեն միայն նվազագույն չափով տվյալներ պահանջել

Հաջորդ տարվանից պետական կառույցները քաղաքացիներից պարտավոր կլինեն միայն նվազագույն չափով տվյալներ պահանջել և վարչարարությունն այս մասով կնվազի: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծի ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ նվազագույն տվյալների սկզբունքը նոր է:

Ըստ նրա՝ oրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց նկատմամբ պետական հսկողություն իրականացնելու կարգն ու պայմանները:

Մկրտչյանի խոսքով՝ պետական և ծառայողական, բանկային, նոտարական, փաստաբանական ապահովագրական գաղտնիք համարվող, ազգային անվտանգությանը կամ պաշտպանությանը առնչվող գործողությունների ժամանակ օգտագործվող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում և դատավարություններում օգտագործվող անձնական տվյալների հետ կապված առանձնահատկությունները կարգավորվում են այլ օրենքներով:

«Համակարգերից տվյալների արտահոսքերի դեպքում անմիջապես պետք է հանրությանը տեղեկացնեն, նաև տեղեկացնեն Ոստիկանությանն ու լիազոր մարմնին»,- նկատեց Ա.Մկրտչյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս