Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունից հետո կինն անհետ կորել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 41-ամյա կնոջ անհետ կորելու դեպքի առթիվ։
2014թ. նոյեմբերի 4-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի 44-ամյա բնակիչ Ա.Կյալունցը ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է տվել, որ 2014թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00 սահմաններում, կնոջ հետ վիճաբանել է կենցաղային հարցերի շուրջ, ինչից հետո վերջինս դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:

Հաղորդման առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, միջոցներ են ձեռնարկվել՝ կնոջը հայտնաբերելու ուղղությամբ, սակայն նրան հայտնաբերել չի հաջողվել:

2014թ. նոյեմբերի 14-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս