Երևանում կայացավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների բացման հանդիսությունը
Այսօր՝ նոյեմբերի 12-ին, Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» հանրային լսումների բացման հանդիսությունը։
Միջոցառման ընթացքում ծրագիրը ներկայացվեց ճանաչված մտավորականներին և հասարակական գործիչներին, որին հաջորդեց հարց ու պատասխան։
Հանրային լսումների նպատակն է հասարակության շահագրգիռ խմբերին իրազեկել ծրագրի մանրամասներին, ինչպես նաև, ստանալով նրանց կարծիքներն ու առաջարկները, մասնակից դարձնել ծրագրի լրամշակմանը։
Տեղեկացնում ենք, որ միջոցառումը կհաջորդվի հանրային լսումների մարզային փուլով Հայաստանում և Արցախում։ Լսումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կբերվի վերջնական տեսքի և կներկայացվի կառավարության հաստատմանը: