Մարին Լե Պենը Եվրահանձնաժողովի ղեկավարին կոչ է արել հրաժարական տալ
![](https://168.am/wp-content/uploads/2014/11/pic_a9ac8ae8caf0e11bca88bf641a9924d4.jpg)
Ֆրանսիական Le Figaro թերթի փոխանցմամբ՝ ֆրանսիական «Ազգային ճակատ» ազգայնական կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան Կլոդ Յունկերին կոչ է արել հրաժարական տալ: Որպես դրա պատճառ է նշվել Լյուքսեմբուրգի տարածքում հարկերից խուսափելու գործով հետաքննությունը:
Կուսակցության տարածած հայտարարությունում նշված է, որ Եվրոպայի ուղիղ սրտում գտնվող հարկային դրախտում իրականացվել են անթույլատրելի գործողություններ, և որ 18 տարի շարունակ այդ երկրի վարչապետը հանդիսացել է Եվրահանձնաժողովի ներկայիս նախագահ Ժան Կլոդ Յունկերը:
«Ազգային ճակատը» Յունկերին կոչ է արել հրաժարական տալ, իսկ Ֆրանսիայի կառավարությունից բացատրություն է պահանջել հարկերից խուսափելու համար: