Օբաման նամակ է հղել Ալի Խամենեիին. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի կեսին անձնական նամակ է հղել Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիին: Պարբերականի տվյալներով ուղերձում արծարծվել է երկու հարց:

Խոսքը գնում է «Իսլամական պետություն» սուննի խմբավորման դեմ կամպանիային աջակցելու ու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:

Պարբերականն ընդգծում է, որ Սպիտակ տանը գտնվելու ժամանակ դա նրա չորրորդ նամակն է Իրանի գերագույն ու հոգևոր առաջանորդին: ԱՄՆ-ի ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվել են 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը, պատասխանելով նոր նամակի մասին հարցին, հայտարարել է, որ Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունը չի փոխվել: Նա ընդգծել է, որ մտադիր չէ մեկնաբանել նախագահի մասնավոր նամակագրությունը:

Տեսանյութեր

Լրահոս