Բաժիններ՝

Ռուսաստանը մոտ ժամանակներս Սիրիային կմատակարարի C-300 զենիթա-հրթիռային համալիրներ. Մուալեմ

Լիբանանյան Al-Ahbar թերթին տված հարցազրույցի ժամանակ Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը հայտարարել է, որ Ռուսաստանը մոտ ժամանակներս Սիրիային մատակարարելու է C-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ).

«Մենք խելամիտ ժամկետներում կստանանք դրանք (համալիրները) և որակյալ այլ զենք: Մատակարարումների հետ կապված՝ դիտարկվում է որոշակի ձգձգում, ինչը կապված է բյուրոկրատական մի շարք ձևականությունների հետ: Մենք գիտակցում ենք, որ Օբաման, ելնելով ներքին պատճառներից, ցանկանում է խուսափել Սիրիայի հետ պատերազմից և սահմանափակվում է «Իսլամական պետություն» խմբավորմանը ավիահարվածներ հասցնելով:

Մենք չգիտենք, թե ուժեղացող ճնշման տակ ինչպես իրեն կդրսևորի Օբաման, ինչի համար էլ մեզ անհրաժեշտ է պատրաստվել: Մենք նրանց (Ռուսաստանին) խնդրել ենք մեզ տրամադրել որակյալ սպառազինություն»: Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարել է, որ Դամասկոսին C-300 ԶՀՀ-ների մատակարարման մասին պայմանագիրը կասեցված է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս