Վրաստանը «մայդանի» շեմին է. Բուրջանաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն կարծում է, որ երկիրը գտնվում է նոր հեղափոխության շեմին, որը փորձում են կազմակերպել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմնակիցները.
«Վրաստանում շատ ուժեղ քաղաքական ճգնաժամ է: Եվ դա զարմանալի չէ, որովհետև Սաակաշվիլին ընդունել է խորհրդարանական հանրապետության մոդելը, որին մեր երկիրը պատրաստ չէ բացարձակապես:
Ներկայումս «Վրացական երազանքը» խորհրդարանում կորցրել է մեծամասնությունը և, առանց Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության, չի կարող ընդունել որևէ որոշում: ՄԱՇ-ը փորձելու է իշխանությունը վերադարձնել՝ օգտագործելով հակառուսական կարգախոսներ:
Պարոն Ալասանիան, ով հանդիսանում է ամերիկամետ տրամադրություններ ունեցողների առաջամարտիկ, որոշել է փոխառել Սաակաշվիլու փորձը. վերցնել հակառուսական ու արևմտամետ դրոշը, որովհետև այդ դրոշը վերջին շրջանում Վրաստանում շատ է օգնում իշխանության գալու, իսկ ավելի ուշ՝ իշխանությունը երկար պահելու, մարդկանց վախեցնելու ու Ռուսաստանը սարսափազդու ներկայացնելու հարցերում:
Ես կարծում եմ, որ ՄԱՇ-ն այս ճգնաժամն օգտագործում է նրա համար, որպեսզի վերադառնա իշխանության: Եվ նա կանգ չի առնի մեթոդների ընտրության միջև: Սաակաշվիլու կուսակցությունը, չնայած վերջին ընտրություններում պարտվելուն, ներկայիս կառավարության համար հանդիսանում բավական լուրջ սպառնալիք»: