Բաժիններ՝

Թուրքիան պատրաստ է դրական դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման հարցում. Ուսուպաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին երեկ հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքի հետ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Չիչեքը հայտարարել է, որ Վրաստանի համար Թուրքիան արդեն 25 տարի է, ինչ հարևանների թվում թիվ մեկ ռազմավարական գործընկերն է՝ լինեն դրանք տնտեսական, ռազմական-ռազմավարական ու քաղաքական կամ էլ քաղաքացիական փոխհարաբերություններ.

«Մենք ընդգծեցինք, որ Թուրքիան ու Վրաստանը գործընկերներ են ոչ միայն միմյանց հետ փոխհարաբերություններում, այլև՝ միջազգային արենայում: Մենք շնորհակալ ենք այն քաղաքականության համար, որը Թուրքիան իրականացնում է Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում:

Մենք շնորհակալ ենք Թուրքիային նրա համար, որ նա պատրաստ է դրական դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ապահովման  և Վրաստանի հակամարատությունների խաղաղ կարգավորման հարցերում: Թուրքիան աջակցել ու շարունակում է աջակցել Վրաստանին՝ կապված ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ նրա հարաբերությունների հետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս