Բաժիններ՝

Ալբերտ Էյնշտեյնի լավագույն մտքերը

Հայտնի գիտնական Ալբերտ Էյնշտեյնի լավագույն 20 մտքերի ցանկը:

1. Միայն երկու հավերժական երևույթ գոյություն ունի՝ մոլորակը և հիմարությունը: Չնայած՝ մոլորակի մասով ես վստահ չեմ:

2. Միայն հիմարը կարգուկանոնի կարիք ունի. հանճարը հիանում է քաոսով:

3. Տեսությունն այն է, երբ ամեն ինչ հայտնի է, բայց ոչինչ չի աշխատում: Պրակտիկան այն է, երբ բոլորն աշխատում են, բայց ոչ ոք չգիտի՝ ինչու: Մենք միավորում ենք տեսությունն ու պրակտիկան: Ոչինչ չի աշխատում, և ոչ ոք չգիտի՝ ինչու:

Կարդացեք նաև

4. Կյանքն ապրելու երկու եղանակ կա. Առաջին՝ կարծես հրաշքներ գոյություն չունեն, երկրորդ՝ շրջապատում միայն հրաշքներ են:

5. Կրթությունն այն է, ինչ մնում է, երբ մոռացվում է դպրոցում սովորածը:

6. Ես չգիտեմ՝ ինչ զենքով է վարվելու երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-րդը լինելու է քարերով և փայտերով:

7. Ուղղակի խելագարություն է՝ անել նույն բանը և սպասել ուրիշ արդյունքների:

8. Երևակայությունն ավելի կարևոր է, քան գիտելիքները: Գիտելիքները սահմանափակ են, երևակայությունը՝ անսահման:

9. Դու երբեք չես լուծի խնդիրը, եթե մտածես նույն կերպ, ինչ այն ստեղծելիս:

10. Նա, ով ցանկանում է իր աշխատանքի արդյունքը միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա:

11. Կյանքը նման է հեծանվով երթևեկելուն: Հավասարակշռությունը պահելու համար պետք է շարժվել:

12. Բոլորը գիտեն, որ դա հնարավոր չէ: Բայց գալիս է մեկը, ում դա հայտնի չէ, և անում է այդ բացահայտումը:

13. Միտքը, որը մի անգամ մեծացրել է իր սահմանները, երբեք չի վերադառնա հնին:

14. Եթե ցանկանում եք երջանիկ ապրել, ապա պետք է կապված լինեք ձեր նպատակներին և ոչ թե՝ մարդկանց ու իրերին:

15. Մի ձգտեք հասնել հաջողության, ձգտեք, որ ձեր կյանքն իմաստ ունենա:

16. Համընկնումների օգնությամբ Աստված պահպանում է անանունությունը:

17. Միակ բանը, որ ինձ խանգարում է սովորել, իմ ստացած կրթությունն է:

18. Մարդը, ով երբեք սխալներ չի արել, երբեք նոր բան չի փորձել:

19. Բոլոր մարդիկ խաբում են, բայց դա սարսափելի չէ. մարդիկ չեն լսում միմյանց:

20. Եթե չեք կարողանում որևէ բան բացատրել ձեր տատիկին, ուրեմն ինքներդ էլ դա չեք հասկանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս