Բաժիններ՝

Ցեղասպանության հարցում Հայկական աշխարհի ոչ միասնական պահանջը հեշտացնում է Թուրքիայի գործը. Մահչուփյան

Թուրքական Akşam թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի նորանշանակ գլխավոր խորհրդական Էթիեն Մահչուփյանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խնդրին:

Մահչուփյանը հայտարարել է, որ Հայկական աշխարհը բավական բազմազան է (Հայաստան, Հայկական սփյուռք, Թուրքիայի հայ համայնք), ինչը հեշտացնում է Թուրքիայի առաջադրանքը, սակայն միաժամանակ բարձրացնում է նրա պատասխանատվության աստիճանը.

«Թուրքիայի առաջադրանքը հեշտանում է, քանի որ նա չի բախվում միասնական պահանջի: Իսկ պատասխանատվության հետ կապված՝ Թուրքիան ցանկության դեպքում կարող է ոչինչ էլ չանել, սակայն դա նույնպես կդառնա ուշադրության օբյեկտ, քանի որ դա կվկայի, որ Թուրքիայում կասկածներ կան սեփական պատմության հարցում»:

Սրանից առաջ Մահչուփյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հայկական հարցը Թուրքիայի համար ամենակարևորը չէ և չի գտնվում թուրքական պետության օրակարգում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս