Բաժիններ՝

Իսրայելը որոշել է Շվեդիայից հետ կանչել իր դեսպանին

NBC News-ի փոխանցմամբ՝ Իսրայելը որոշել է Շվեդիայից հետ կանչել իր դեսպանին՝ որպես բողոքի նշան Ստոկհոլմի կողմից Պաղեստինը պետություն ճանաչելու դեմ:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը քննադատել է Շվեդիայի այդ որոշումը՝ հայտարարելով, որ մերձավորարևելյան քաղաքականությունը շատ ավելի բարդ է՝ համեմատած IKEA կահույքը հավաքելու հետ:

Շվեդիայի կառավարությունը Պաղեստինը ճանաչել է հոկտեմբերի 30-ին՝ դրանով իսկ դառնալով այդ քայլը գործած ԵՄ-ի առաջին երկիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս