Ախթալա-Շամլուխ ավոճանապարհին բեռնատարը ընկել է ձորը և հրդեհվել
Հոկտեմբերի 28-ին, ժամը 04.15-ին տեղեկություն է ստացվել, որ Ախթալա-Շամլուխ ավոճանապարհի 2-րդ կմ-ում բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, ընկել ձորը և հրդեհվել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ճանապարհի երթևեկելի հատվածում այրվում է «ՄԱԶ» մակնիշի 465 OV 61 պետհամարանիշով բեռնատարը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.51-ին, մարվել՝ 05.15-ին: Ամբողջությամբ այրվել է վարորդի խցիկը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն